ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

02.04.2010

«ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը» հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների “Содружество дебютов” միջազգային մրցույթ՝ դրամական պարգևատրմամբ:

 

Մրցույթն անցկացվելու է երեք հիմնական անվանակարգերով`

- Հումանիտար ու սոցիալական գիտություններ,

- Տեխնիկական  գիտություններ,

- Բնական գիտություններ:

 

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: 1-ին փուլին կարող են մասնակցել ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում ներգրավված մինչև 35 տարեկան քաղաքացիները՝ մասնավորապես, ազգային մրցույթների դափնեկիրները կամ հաղթողները, կամ իրենց գործունեության ընթացքում պետական կրթաթոշակների ու դրամաշնորհների արժանացած անձինք:

 

Հայտերը պետք է ներկայացվեն ըստ հավելվածի, ռուսերենով, տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով:

 

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (հասցե՝  Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ), մինչեւ 2010 թ. ապրիլի 15-ը:

 

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 210 140 (116) հեռախոսահամարով (Միջազգային համագործակցության եւ իրավական հարցերի բաժին):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ