ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե


Հարցեր գիտական միջոցառումների (գիտաժողովների, գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների կամ սեմինարների) կազմակերպման վերաբերյալ

Հարց 1. - Ո՞ր կազմակերպությունները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե գիտական միջոցառում կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով և ի՞նչ ժամկետներում:

Պատասխան –Գիտական միջոցառումների (գիտաժողովների,  գիտական կոնֆերանսների,  սիմպոզիումների կամ սեմինարների)  կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ հայտեր կարող են  ներկայացնել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունները կամ բուհերը: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել  մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող դպրոցի համար:

 

Հարց 2. - Ինչպիսի՞ գործընթաց և ի՞նչ ժամկետներ է ենթադրում գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն տրամադրելը:

Պատասխան- Պատասխան - Կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի ընդունումից հետո ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունը իրականացնում է ներկայացված հայտերի տեխնիկական ստուգումը,  անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձնում է լրամշակման, տասնօրյա ժամկետում կազմում է ներկայացված հայտերի ցանկը:

Ներկայացված հայտերի գնահատման նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է գնահատող հանձնաժողով, Յուրաքանչյուր հայտի համար հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում լրացնում են հայտի գնահատման թերթիկը` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 14.10.2016 թ. N 51-Ա հրամանի  հավելված 1.2-ի համաձայն: Հայտի գնահատականը հանձնաժողովի անդամների միջին թվաբանականն է:

Կոմիտեի նախագահը, տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեով գիտական միջոցառումների (գիտաժողովների,  գիտական կոնֆերանսների,  սիմպոզիումների կամ սեմինարների) կազմակերպման համար նախատեսվող հատկացումների չափից,  հաստատում է ֆինանսական աջակցության ենթակա միջոցառումների ցանկը և յուրաքանչյուրի կազմակերպման համար նախատեսվող ֆինանսավորման ծավալը:

  

Հարց 3.-Ե՞րբ է տրամադրվում ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ֆինանսական աջակցությունը:

Պատասխան - Գիտական միջոցառումն  սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ կոմիտեի և կազմակերպության միջև կնքվում է ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիր:

Գիտական միջոցառման կազմակերպմանն աջակցության համար տրամադրվող ֆինանսական միջոցները կոմիտեն փոխանցում է կազմակերպության հաշվեհամարին` միջոցառումն սկսվելուց առնվազն քսան օր առաջ:

 

Հարց  4.- Անհրաժե՞շտ է արդյոք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել հաշվետվություն գիտական միջոցառումների ավարտից հետո:

Պատասխան - Գիտական միջոցառման ավարտից տասնհինգ օր հետո կազմակերպությունը  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե է ներկայացնում հաշվետվություն՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 14.10.2016 թ. N 51-Ա հրամանի  հավելված 1.3-ի համաձայն: Հաշվետվությանը  կից ներկայացվում են կոմիտեի կողմից  տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների ծախսերը հավաստող փաստաթղթերի (հաշիվ ապրանքագրեր, հաշվիչ դրամարկղային կտրոններ, տեղեկանքներ և այլն) պատճենները:

 

Հարց 5. - Անհրաժե՞շտ է արդյոք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե տեղեկացնել գիտական միջոցառումների անցկացման ժամկետների կամ այլ փոփոխությունների վերաբերյալ:

Պատասխան - Գիտական միջոցառումն սկսվելուց առնվազն 40  օր առաջ հայտ ներկայացրած կազմակերպությունը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի համաձայնությունը ստանալու համար ներկայացնում է տեղեկատվություն` հայտով նախատեսված որևէ կետում փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին:

Երիտասարդ գիտնականների դպրոցը  չանցկացնելու, կոմիտեի միջոցով տրամադրված գումարը չծախսելու կամ ոչ ամբողջությամբ ծախսելու դեպքում կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է կոմիտեին  և չծախսված ֆինանսական միջոցները փոխանցում կոմիտեի գանձապետական հաշվեհամարին:

 

Մանրամասն տե՛ս  Գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգ (հաստատված` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի N 51-Ա հրամանով)