ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

12.02.2013

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է «Հասարակական գիտություններ» եւ «Հայագիտություն եւ հումանիտար գիտություններ» բնագավառներում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով grants.scs.am հասցեում, մինչեւ 2013 թվականի մարտի 24-ը ներառյալ (մինչեւ՝ Երեւանի ժամանակով ժամը 24:00):

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00:

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության

նախարարության գիտության պետական կոմիտե

 

(ժամկետն ավարտված է)