ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Գիտաժողով՝ Եվրասիա միջազգային համալսարանում

17.02.2012

Փետրվարի 15-ին  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Եվրասիա միջազգային համալսարանում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները եւ առաջնահերթությունները» թեմայով գիտաժողովի բացմանը:

 

Ս. Հարությունյանը ընդարձակ ելույթով ներկայացրել է հանրապետությունում գիտության զարգացման ռազմավարական հիմնախնդիրները:

 

Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Նախատեսված են ՀՀ կառավարության հրապարակած սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղություններին նվիրված 40-ից ավելի զեկույցներ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին