ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Քննարկվեցին ՄԳՏԿ ներկայացվելիք գիտատեխնիկական նախագծերը

17.03.2010

Մարտի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) հետ համագործակցությունը համակարգող  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց  ՄԳՏԿ գործունեությունը համակարգող  հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը:

 

Քննարկվեցին  ՄԳՏԿ ներկայացվելիք գիտատեխնիկական 8 նախագծեր, որոնցից 2-ը՝ գործընկերային, 6-ը՝ կանոնավոր: Արդյունքում նախագծերից 5-ը  հանձնաժողովի կողմից երաշխավորվեցին Միջազգային գիտատեխնիկական կենտրոն ներկայացնելու համար:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին