ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԳՊԿ ոսկե մեդալ՝ Էդուարդ Ղազարյանին

17.01.2012

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը պարգեւատրվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով:

 

Մեդալը հունվարի 16-ին Է. Ղազարյանին հանձնել է ԳՊԿ նախագահը՝ ծննդյան 70-ամյակի առթիվ ԳԱԱ-ում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ: Միջոցառման ընթացքում հնչած շնորհավորական խոսքում ԳՊԿ նախագահն անդրադարձել է կրթության եւ գիտության բնագավառներում Է. Ղազարյանի նվաճումներին, երկարամյա գիտական գործունեությանն ու գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած նշանակալի ներդրմանը:

 

Նույն օրը ակադեմիկոսը պարգեւատրվել է նաեւ ԵՊՀ ոսկե մեդալով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին