ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հանդիպում Գյումրիում

03.11.2010

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս.  Հարությունյանը աշխատանքային այցով մեկնեց Գյումրի, որտեղ հանդիպում ունեցավ  Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Հանդիպման ժամանակ Ս. Հարությունյանը ներկայացրեց տվյալներ գիտական գործունեության կազմակերպման, գիտական թեմաների ֆինանսավորման ձեւերի եւ այլնի մասին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին