ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

05.11.2015

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի 22)` մինչև 2015 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ, աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00, հեռ.` 210 140 + 105:

 Մրցույթի հրավերի փաթեթ