ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

16.11.2020

Նոյեմբերի 16-ին ՀՀ գիտության կոմիտեում անցկացվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ս.թ. սեպտեմբերի 28-ին հայտարարված  երկու ներքին մրցույթների թեստավորման փուլը:

 

ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 18-1-27.2-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Թամարա Նվերի Արշակյանը:

 

ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 18-1-27.2-Մ4-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Վարդուհի Մկրտիչի Մովսեսյանը: