ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈւՅԹ

04.12.2013

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն կազմակերպում է հայագիտության եւ հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների եւ երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2013» ՄՐՑՈւՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մինչեւ 2014 թվականի հունվարի 10-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝ 210 140 +112 կամ +113):

Մրցույթի հրավերի փաթեթը

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության
նախարարության գիտության պետական կոմիտե