ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

02.08.2011

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության  գիտության պետական կոմիտեի  եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի միջեւ 2011  թվականի փետրվարի 18-ին կնքված Համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում կողմերը հայտարարում են գիտական հետազոտությունների ծրագրերի աջակցության «ԳՊԿ-ՌՀԳՀ-2012» համատեղ մրցույթ, որը կրում է «Նոր գործընկերության 20-ամյակ.հումանիտար համատեքստ» խորագիրը:

 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունները եւ բուհերը:

 

Մրցույթը ներառում է հումանիտար գիտությունների հետեւյալ բնագավառները.

Պատմություն

Տնտեսագիտության

Փիլիսոփայություն

Քաղաքական գիտություններ

Լեզվագիտություն, գրականագիտություն

Մանկավարժական գիտություններ:

 

Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ: