ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Ներկայացվել են «ERA Chairs&Twinning» ծրագրերին մասնակցելու պայմանները

05.04.2018

Ապրիլի 4-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հորիզոն 2020-ի» «ERA Chairs&Twinning» ծրագրերի վերաբերյալ հանդիպում, որը կազմակերպվել էր Գիտության պետական կոմիտեի, Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցման կենտրոն հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։ Հանդիպմանը ներկա էին ավելի քան 30 գիտահետազոտական ինստիտուտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ովքեր ծանոթացան «Հորիզոն 2020-ի» «ERA Chairs&Twinning» ծրագրերին մասնակցելու համար հայտերի ներկայացման տեխնիկական մանրամասներին, ինչպես նաև  լավագույն ծրագրերը վերջնական տեսքի բերելու համար տրվող աջակցության հնարավորություններին (օրինակ Bonus ծրագիրը)` ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Հանդիպման ժամանակ Բրյուսելի ազատ համալսարանի B-PHOT ֆոտոնիկայի լաբորատորիան ներկայացնող Տիգրան Բաղդասարյանը լաբորատորիայի անունից հանդես եկավ  համագործակցության առաջարկով։

«ERA Chairs & Twinning» ծրագրերով հետաքրքրվողները կարող են դիմել Գիտական ծրագրերի ինտեգրման աջակցման կենտրոն հիմնադրամին info@spiac.am էլեկտրոնային հասցեով։