ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ընդունվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթի հաշվետվությունները

08.06.2015

Հունիսի 2-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթի գիտական թեմաների հայտերի գնահատման նպատակով ձևավորված մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել  Հարությունյանի նախագահությամբ:

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթին ներկայացված 99 հայտերից ֆինանսավորման էին երաշխավորվել 28 գիտական թեմաներ, որոնցից 6-ը` 9 ամիս, մնացածը՝ 12 ամիս ժամկետով: Թեմաների ֆինանսավորումը սկսվել էր 2014թ. ապրիլի 1-ից:

Ըստ ներկայացված հաշվետվությունների՝ ֆինանսավորված թեմաների կատարման արդյունքում գիտական ամսագրերում հրապարակվել են 57 հոդվածներ, որոնցից 15-ն արտասահմանյան, իսկ 32-ը՝ տեղական ամսագրերում, առկա են 26 հրապարակումներ գիտաժողովների նյութերում, որոնցից 14-ը՝ արտերկրում:

Թեմաների ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է 44 699.5 հազար դրամ: Թեմաների իրականացման ընթացքում ձեռք են բերվել 4 771.82 հազար դրամի սարքեր և սարքավորումներ, այդ թվում՝ համակարգիչներ, ծրագրերի շրջանակներում իրականացվել են նաև միջազգային գործուղումներ:

Խորհուրդը որոշեց հաստատել «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթի հաշվետվությունների փորձաքննության արդյունքները և ընդունել հաշվետվությունները:

 

Գիտության պետական կոմիտե