ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ուշադրություն

29.04.2019

Գիտության ոլորտին նվիրված ամենամսյա հարթակի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է մայիս ամսից անցկացնել առարկայական քննարկումներ:

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը  ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նիստերի դահլիճում կազմակերպվում են գիտության ոլորտին նվիրված քննարկումներ:

Մայիսին նախատեսվող քննարկման թեման է՝ «Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը»: Քննարկումները կանցկացվեն ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի կամ նախագահի տեղակալի ղեկավարությամբ:

Գիտության կոմիտե