ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Վազգեն Սարգսյան» մեդալ՝ Սամվել Հարությունյանին

03.02.2014

ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հունվարի 16-ի հրամանով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին շնորհվել է ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ:

 

«Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվում են. ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն և կազմակերպչական հմտություններ դրսևորած ՀՀ ԶՈՒ սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, ինչպես նաեւ Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին