ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Քննարկվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

13.11.2017

Նոյեմբերի 13-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ նոր օրենքի նախագծի  հանրային բաց քննարկումը, որին մասնակցեցին Գիտության պետական կոմիտեի, շահագրգիռ կազմակերպությունների, գիտական հանրության ներկայացուցիչներ: Քննարկումը վարեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Քննարկման ընթացքում հնչեցին հարցեր, կոմիտեի ներկայացուցիչների կողմից տրվեցին պարզաբանումներ, առավել բովանդակային առաջարկությունները և դիտողությունները արձանագրվեցին: Քննարկման արդյունքները կամփոփվեն օրենքի նախագծին կից ներկայացվող ամփոփաթերթում:

Հիշեցնենք, որ  «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ նոր օրենքի նախագծի հանրային քննարկումը շարունակվում է. մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք  ներկայացնել  կայքի «Հանրային քննարկումներ» բաժնում կամ  ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով` https://www.e-draft.am/projects/513, կամ ուղարկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների 22,  էլ. հասցե՝ info@scs.am):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե