ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

20.08.2012

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն եւ Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը 2010 թ. մայիսի 7-ին կնքված համաձայնագրի շրջանակներում հայտարարում են հայ - ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀՌՀ - 2013» ՄՐՑՈՒՅԹ:

 

Մրցույթի հաղթողներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն գիտության հետեւյալ բնագառներում հիմնարար հետազոտությունների իրականացման համար.

- մաթեմատիկա, ինֆորմատիկա եւ մեխանիկա,

- ֆիզիկա եւ աստղագիտություն,

- քիմիա եւ նյութագիտություն,

- կենսաբանություն եւ բժշկական գիտություններ,

- գիտություններ երկրի մասին,

- ճարտարագիտական գիտությունների հիմնարար հիմունքներ:

 

Մրցույթի հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թ. հոկտեմբերի 2-ը: