ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Այցելություն Ֆինլանդիա

07.07.2010

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, Ֆինլանդիայի Աալտո համալսարանի հրավերով հուլիսի 1-5-ը մասնակցել է  հասարակական ինովացիոն գործունեությանը նվիրված միջոցառմանը, որն առաջին նմանատիպ միջազգային հանդիպումն էր:

 

Աալտոյի համալսարանի կողմից իրականցվող հասարակական ինովացիոն  ծրագիրը նոր սերնդի նորարարական նախագիծ է, որը նպատակ ունի առաջ քաշել  գլոբալ ինովացիոն պլատֆորմի համար համապատասխան ցանց, գաղափար եւ գործելաոճ: Այն ստեղծում է ինքնակառավարվող համագործակցության ցանց եւ ինտեգրում է գլոբալ ինովացիոն գործունեությունը ուսուցման, հետազոտության եւ արագ իրացման հետ: Միջազգային Աալտոյի հասարակական ինովացիոն համայնքը լուծումներ է առաջադրում իրական կյանքի դեպքերի եւ կարիքների համար՝ ներառելով հասարակությանը եւ բիզնեսին:

 

Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում Գիտության պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հայաստանում հետազոտական համալսարանններ ստեղծելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ՝ տվյալ ոլորտում միջազգային փորձի փոխանակման առումով:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին