ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

2012 թ. ԳՊԿ-ն կֆինանսավորի 21 գիտաժողով

10.05.2012

«Գիտաժողովի կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն՝ 2012 թվականին նախատեսվող գիտաժողովների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով գիտական կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե է ներկայացվել ֆինանսական աջակցության տրամադրման 37 հայտ:

 

Կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության բաժինը կազմակերպել է նշված հայտերի փորձաքննությունը. 21 գիտաժողով մասամբ կամ ամբողջությամբ կֆինանսավորվի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից:

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից 2012 թ. ֆինանսավորման երաշխավորված գիտաժողովների ցանկ

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին