ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Վեբինար «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում միանվագ ֆինանսավորման վերաբերյալ

13.01.2023

Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է վեբինար՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում միանվագ ձևաչափով ֆինանսավորմանը՝ «Ինչպե՞ս է այն աշխատում, ինչպե՞ս գրել հայտադիմում» խորագրով։ Վեբինարը նախատեսված է տարբեր թիրախային խմբերի համար՝ պոտենցիալ դիմորդներ, նախագծերի մասնակիցներ, ազգային կոնտակտային անձինք, այլ շահառուներ։

 - Վեբինարի օրը՝  փետրվարի 9, ժամը 13:00-ից 15:00-ը:

 - Մասնակցության հղումը՝ https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event230209.html։

Հավելյալ հարցերի դեպքում գրել կամ զանգահարել՝ info@sipac.am; 060-623-542: