ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Մեկնարկել է Սերգեյ Մերգելյանին նվիրված գիտաժողովը

21.05.2018

Մայիսի 21-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում  մասնակցել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը:

Գիտության կոմիտեի անունից հանդես գալով ողջույնի խոսքով` Վ. Սահակյանը նշել է, որ կոմիտեն խիստ կարևորում է գիտության ոլորտի հայ երախտավորներին հիշելու և ըստ արժանվույն մեծարելու խնդիրը, և արդյունավետ և հաճելի աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին:

Հոբելյանական միջոցառումները կազմակերպել են ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Երևանի պետական համալսարանը, Հարավային Ֆլորիդայի համալսարանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, Հայկական մաթեմատիկական միությունը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը` ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միության աջակցությամբ:

Գիտաժողովին մասնակցում են շուրջ 80 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից, Հնդկաստանից, Իսրայելից, Չեխիայից, Շվեդիայից, Վրաստանից, Խորվաթիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից:

Գիտաժողովը աշխատանքները կշարունակի մինչև մայիսի 25-ը: