ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

18.09.2013

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը 2010 թվականի նոյեմբերի 4-ին կնքված «Համագործակցության մասին»  համաձայնագրի   շրջանակներում   հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ - 2014» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթի մասնակցության հայտն անհրաժեշտ է Կոմիտե ներկայացնել խմբի հայկական կողմի ղեկավարի գրավոր դիմումով ՝ աշխատանքային օրերին ժամը 10:00 - 13:00 և 14:00 - 17:00, ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ:

Հայտերն ընդունվում են 2013 թ. սեպտեմբերի 18-ից մինչեւ 2013 թ.նոյեմբերի 1-ը ներառյալ (ժամը 1800 ):

Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 +112 կամ +115 հեռախոսահամարներով:

 

Մրցույթին մասնակցելու հրավերի փաթեթ