ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե


Հարցեր երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման վերաբերյալ

 

Հարց 1. - Ո՞ր կազմակերպությունները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե երիտասարդ գիտնականների դպրոցներ կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով և ի՞նչ ժամկետներում:

Պատասխան – Երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ հայտեր կարող են  ներկայացնել ՀՀ-ում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունները կամ բուհերը: Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել  մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող դպրոցի համար:

 

Հարց 2. - Ինչպիսի՞ գործընթաց և ի՞նչ ժամկետներ է ենթադրում երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն տրամադրելը:

Պատասխան - Կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի ընդունումից հետո ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունը իրականացնում է ներկայացված հայտերի տեխնիկական ստուգումը,  անհրաժեշտության դեպքում դրանք վերադարձնում է լրամշակման, տասնօրյա ժամկետում կազմում է ներկայացված հայտերի ցանկը:

Ներկայացված հայտերի գնահատման նպատակով կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է գնահատող հանձնաժողով: Յուրաքանչյուր հայտի համար հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում լրացնում են հայտի գնահատման թերթիկը` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 14.10.2016 թ. N 51-Ա հրամանի  հավելված 2.2-ի համաձայն: Հայտի գնահատականը հանձնաժողովի անդամների միջին թվաբանականն է: 

Կոմիտեի նախագահը, տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեով երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար նախատեսվող հատկացումների չափից,  հաստատում է ֆինանսական աջակցության ենթակա դպրոցների ցանկը և յուրաքանչյուրի կազմակերպման համար նախատեսվող ֆինանսավորման ծավալը:

 

Հարց 3.-Ե՞րբ է տրամադրվում ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ֆինանսական աջակցությունը:

Պատասխան - Դպրոցը սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ կոմիտեի և կազմակերպության միջև կնքվում է ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիր:

Դպրոցի կազմակերպմանն աջակցության համար տրամադրվող ֆինանսական միջոցները կոմիտեն փոխանցում է կազմակերպության հաշվեհամարին` դպրոցը սկսվելուց առնվազն քսան օր առաջ:

 

Հարց  4.- Անհրաժե՞շտ է արդյոք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացնել հաշվետվություն երիտասարդ գիտնականների դպրոցների ավարտից հետո:

Պատասխան - Երիտասարդ գիտնականների դպրոցի ավարտից տասնհինգ օր հետո կազմակերպությունը  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե է ներկայացնում հաշվետվություն՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 14.10.2016 թ. N 51-Ա հրամանի  հավելված 2.3-ի համաձայն:Հաշվետվությանը  կից ներկայացվում են կոմիտեի կողմից  տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների ծախսերը հավաստող փաստաթղթերի (հաշիվ ապրանքագրեր, հաշվիչ դրամարկղային կտրոններ, տեղեկանքներ և այլն) պատճենները:

 

Հարց 5. - Անհրաժե՞շտ է արդյոք ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե տեղեկացնել երիտասարդ գիտնականների դպրոցի անցկացման ժամկետների կամ այլ փոփոխությունների վերաբերյալ:

Պատասխան - Դպրոցն սկսվելուց առնվազն 40  օր առաջ հայտ ներկայացրած կազմակերպությունը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի համաձայնությունը ստանալու համար ներկայացնում է տեղեկատվություն` հայտով նախատեսված որևէ կետումփոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին:

Երիտասարդ գիտնականների դպրոցը  չանցկացնելու, կոմիտեի միջոցով տրամադրված գումարը չծախսելու կամ ոչ ամբողջությամբ ծախսելու դեպքում կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է կոմիտեին  և չծախսված ֆինանսական միջոցները փոխանցում կոմիտեի գանձապետական հաշվեհամարին:

 

Մանրամասն տե՛ս  Երիտասարդ գիտնականների դպրոցների կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգ (հաստատված` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի N 51-Ա հրամանով)