ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե


Հարցեր գիտական գործուղումների ֆինանսավորման վերաբերյալ

Հարց 1. - Ո՞ր դեպքերում է գիտաշխատողներին տրամադրվում ֆինանսական աջակցություն գիտական գործուղումների համար:

Պատասխան - Գիտաշխատողներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում` գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով:

 

Հարց 2. – Ե՞րբ է պետք դիմել գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Պատասխան - Կազմակերպության ղեկավարը, գիտական միջոցառմանը գիտաշխատողի մասնակցության հրավերը ստանալուց հետո, ոչ ուշ, քան գործուղման մեկնելու օրվանից երեսուն օր առաջ, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով դիմում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե` հիմնավորելով տվյալ գիտական միջոցառմանը գործուղվողի մասնակցելու անհրաժեշտությունը, կից ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը:

 

Հարց 3. - Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գործուղման ավարտից հետո:

Պատասխան - Կազմակերպության ղեկավարը, գործուղման ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կոմիտե է ներկայացնում գործուղված գիտաշխատողի հաշվետվությունը` օդանավով ճամփորդելու դեպքում կցելով ուղևորի նստեցման կտրոնների պատճենները:

 

Մանրամասն տե՛ս Գիտաշխատողներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգ (հաստատված՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2015 թ. հունիսի 26-ի N 16-Ա/Ք հրամանով)