ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Հարցեր գիտական գործուղումների ֆինանսավորման վերաբերյալ

Հարց 1. Ո՞ր դեպքերում է գիտաշխատողին տրամադրվում ֆինանսական աջակցություն գիտական գործուղման համար:

Պատասխան - Գիտաշխատողին ֆինանսական աջակցություն տրամադրվում է կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրին առնչվող միջազգային գիտաժողովին, գիտական կոնֆերանսին, սիմպոզիումին կամ սեմինարին, որպես կանոն, բանավոր զեկույցով հանդես գալու համար գործուղելու դեպքում՝ գործուղման ճանապարհածախսը հոգալու նպատակով (որպես կանոն՝ տարեկան մեկ անգամ):

 

Հարց 2. Ո՞վ և ե՞րբ կարող է դիմել գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

Պատասխան - Գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե գրավոր դիմում է կազմակերպության ղեկավարը գիտական գործուղման մեկնելու օրվանից առնվազն 30 օր առաջ։

 

Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության ստանալու նպատակով:

Պատասխան - Կազմակերպության ղեկավարը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով պաշտոնական գրությամբ Կոմիտե է ներկայացնում գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը կամ գործուղվող գիտաշխատողի զեկույցն ընդունելու մասին ծանուցումը։

 

Հարց 4. - Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացված գործուղման ավարտից  հետո:

Պատասխան - Կազմակերպության ղեկավարը գործուղման ավարտից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտե է ներկայացնում գիտաշխատողի գործուղման արդյունքների մասին Կազմակերպություն ներկայացրած հաշվետվության պատճենը՝ կցելով ուղևորի նստեցման կտրոնների (boarding pass) պատճենները:

 

Մանրամասն տե՛ս Արշավախումբ կազմակերպելու, գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու, գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ (հաստատված ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ ապրիլի 8-ի N 483/Ա-2 հրամանով)