ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

ՄՀՄԻ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների նստաշրջան Դուբնայում

21.11.2008

Նոյեմբերի 21-ին եւ 22-ին ՌԴ Դուբնա քաղաքում տեղի կունենա Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչների նստաշրջան, որին մասնակցելու նպատակով Դուբնա է մեկնել ՄՀՄԻ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

 

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են ինստիտուտի ռազմավարական զարգացման հիմնական ուղղություների եւ 2010-2016թթ.-ին ՄՀՄԻ-ի 7-ամյա պլանի նախապատրաստման հարցերի հետ կապված քննարկումներ: Օրակարգում են նաեւ 2009թ.-ի ՄՀՄԻ բյուջեի նախագծի մասին, 2010 թ.-ի  ՄՀՄԻ-ի անդամ երկրների անդամավճարների նախագծերի եւ մինչեւ 2015թ.-ի բյուջեի կանխատեսման, ինստիտուտի ենթակառուցվածքի կատարելագործմանն ուղղված տնօրինության առաջարկությունների վերաբերյալ հարցեր (այցի արդյունքները):

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին