ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների

10.12.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեում լրագրողների հավատարմագրման կարգի համաձայն, հայտարարում է 2019 թ. կոմիտեում լրագրողների հավատարմագրում:

 

Հավատարմագրման համար լրատվական գործունեություն իրականացնողը պետք է մինչև 2019 թ. փետրվարի 1-ը կոմիտե ներկայացնի գրավոր դիմում և մեկ գունավոր լուսանկար (նախկինում կոմիտեում հավատարմագրված լրագրողները լուսանկար կարող են չներկայացնել):

 

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե (Երևան, Օրբելի եղբայրների 22, հեռ.՝ 210 140 (109)) կամ ուղարկել info@scs.am  էլեկտրոնային հասցեով:

 

Դիմումի ձև

 

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե