ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հանդիպում լրագրողների հետ

29.09.2010

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը «Իրատես de facto» ակումբում հանդիպեց լրագրողների հետ:

 

Հանդիպման հիմնական թեման  «Քենդլ» միջազգային կենտրոնի ստեղծման նպատակներն ու խնդիրներն էին: Ս. Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանում 3-րդ սերնդի արագացուցչի ստեղծման ռազմավարական նշանակությունը, «Քենդլ» ծրագրի իրականացման  գործում միջազգային կազմակերպություններին ներգրավելու ուղղությամբ կատարած աշխատանքները, ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքը եւ այլն: Նա նշեց, որ կենտրոնն ունի գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ, եւ նրա  ստեղծումը  Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացում կապահովի:

 

Ս. Հարությունյանն անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի 2010 թ. ապրիլի 7-ի  N 230-Ա որոշմամբ ստեղծված գիտատեխնիկական խորհրդի աշխատանքին եւ Գիտության պետական կոմիտեի առաջիկա ծրագրերին:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին