ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

01.06.2012

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը եւ Գերմանիայի կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարությունը 2011 թ. օգոստոսի 24-ին կնքված  մտադրությունների հուշագրի շրջանակներում հայտարարում են գիտական ու գիտատեխնիկական նախագծերի ՄՐՑՈՒՅԹ:

 

Մրցույթն անցկացվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության հետևյալ ուղղություններով.

-  կենսատեխնոլոգիա/գիտություններ կյանքի մասին,

-  նանոտեխնոլոգիաներ, նյութագիտություն,

-  օպտիկական տեխնոլոգիաներ,

-  արտադրության տեխնոլոգիաներ,

-  առողջապահական հետազոտություններ,

-  տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ,

-  բնապահպանական տեխնոլոգիաներ ու կայուն զարգացմանն ուղղված հետազոտություններ:

 

Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2012 թվականի սեպտեմբերի 18-ն է:

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 210 140+115 հեռախոսահամարով: