ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

05.05.2017

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիան համատեղ անցկացնում են Գիտական հետազոտությունների բազմակողմ ծրագրերի աջակցության մրցույթ:

Մրցույթի ընդհանուր  հայտի ներկայացման կարգի, հայտին ներկայացվող պահանջների և հայտի ներկայացման վերջնաժամկետի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ   http://eapi-science.org կայքից:

Մրցույթին մասնակցության գիտական նախագծերի հայաստանյան ազգային հայտը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե` հայաստանյան խմբի ղեկավարի կողմից, առձեռն, աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22): Ազգային հայտի ներկայացման վերջնաժամկետն է  2017 թվականի հուլիսի 28-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռախոս՝  21-01-40 (115)):

 

Մրցույթի հրավերի փաթեթը