ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայագիտության խնդիրները խիստ արդիական են

05.10.2009

Գիտության պետական կոմիտեի նախագահն ամսի 3-ին հանդիպում է ունեցել ճանաչված հայագետ Հալեի համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանի հետ: Հանդիպման հիմնական թեման հայագիտության որպես գիտության զարգացման խնդիրներն էին:


Ողջունելով հյուրին, պարոն Հարությունյանը նշեց, որ կոմիտեն խիստ կարեւորում է ակնառու հայ գիտնականների հետ համագործակցությունը, հատկապես Հայաստանի համար արդիական ռազմավարական այնպիսի հարցերի բնագավառում, ինչպիսին հայագիտությունն է այսօր:

 

Տիկին Աբգարյանը ցավով նշեց, որ հայագիտության խնդիրներն այսօր անհրաժեշտ ուշադրության եւ աջակցության չեն արժանանում, եւ պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցել կոմիտեի հետ հայագիտության մասով ռազմավարական ապագա ծրագրերը կազմելու գործում:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին