ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Պայմանագիր Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ

21.01.2009

Հունվարի 20-ին Փարիզում գիտական համագործակցության պայմանագիր է ստորագրվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ:  Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ֆրանսիական կողմը ներկայացնում էին Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Կատրին Բրեշինյակը եւ գլխավոր տնօրեն Առնոլդ Միգուսը:

 

Պայմանագրի նպատակն է առավել սերտ հիմքերի վրա դնել երկու երկրների գիտական համագործակցությունը՝ երկու երկրների գիտաշխատողների փոխանակումների, համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու, համատեղ գիտական միջոցառումներ կազմակերպելու միջոցով: