ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարություն

26.02.2014

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ Գիտության եւ տեխնոլոգիաների միջտարածաշրջանային  խորհրդի կողմից 2014 թ. սեպտեմբերի 9-11-ը Նեպրյախինոյում  (Չելյաբինսկի մարզ) անցկացվելու է գիտության հիմնարար եւ կիրառական պրոբլեմներին նվիրված 9-րդ միջազգային սիմպոզիումը՝ նվիրված ակադեմիկոս Վ.Պ. Մակեեւի 90-ամյակին:

 

Սիմպոզիումի ծրագիրն ընդգրկում է գիտության հետեւյալ բնագավառները՝ մաթեմատիկա, ֆիզիկա, նանո- եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ,  էներգետիկա, մեքենաշինություն, մեխանիկա եւ կառավարման գործընթացներ, քիմիա եւ նյութագիտություն, կենսաբանություն,  բժշկություն, գիտություն երկրի մասին, ճարտարապետություն եւ շինարարություն, գյուղատնտեսություն, մանկավարժություն եւ տնտեսագիտություն:

 

Գիտաժողովին մասնակցության հայտերը եւ զեկույցներն անհրաժեշտ է ներկայացնել Գիտության եւ տեխնոլոգիաների միջտարածաշրջանային խորհուրդ:

 

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներին եւ զեկույցների հեղինակներին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ: