ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

17.03.2016

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ), Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարում են 2016 թ. լավագույն գիտական աշխատանքների մրցույթ «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով` նվիրված Հայաստանի անկախության 25–ամյակին:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի գիտնականները:

Աշխատանքներին ներկայացվող պահանջները և ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը տեղադրված են ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»-ի կայքում՝ հետևյալ հղումով՝ http://sdfund.sci.am/news_view.php?arch=&id=37&langid=1:

 

Պարզաբանումների համար դիմել ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ» (ՀՀ, ք. Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան պող. 24,    

հեռ.` +(37410) 524461, +(37410) 527530)