ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ավարտվեց կոմիտեի նախագահի աշխատանքային այցը Ղազախստան եւ Ռուսաստան

27.11.2009

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը նոյեմբերի 19-21-ը Ղազախստանի Աստանա քաղաքում մասնակցեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի հերթական նստաշրջանին (այցի արդյունքները տե՛ս):

 

Նոյեմբերի 24-ին կոմիտեի նախագահը հրավիրված էր մասնակցելու ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագիր մշակող աշխատանքային խմբի նիստին, որը տեղի ունեցավ ՌԴ Դուբնա քաղաքում: Հանձնաժողովը, որը զբաղվում է ինովացիոն եւ գիտական արդյունքների առեւտրայնացման հարցերով, ստեղծվել է 2008 թվականին:

 

Նոյեմբերի 24-ին կայացած նիստում քննարկման հիմնական թեման ԱՊՀ երկրներում ինովացիոն կենտրոնների ստեղծման եւ դրանց աշխատանքների կանոնակարգման խնդիրներն էին:

Նիստին հնչեցրած իր ելույթում կոմիտեի նախագահը նշեց. «Հայաստանը ողջունում է նմանատիպ նախաձեռնությունը:  Հայաստանում ստեղծվող գիտական արդյունքների առեւտրայնացման համար պետական շուկան շատ փոքր է, իսկ ֆինանսական սուղ միջոցները թույլ չեն տալիս միջազգային շուկայում զբաղվել դրանց առեւտրայնացմամբ: Բացի այդ ԱՊՀ երկրների մակարդակով ստեղծվող այս կառույցի դերը կարեւոր է, քանի որ այդ երկրների թե՛ կրթական մոդելները, թե՛ գիտական խնդիրներն շատ նման են, հետեւաբար աշխատանքները պետք է որ լավ արդյունքներ տան»:

 

Այցելության ընթացքում պարոն Հարությունյանը եղավ նաեւ Դուբնայի «Ազատ տնտեսական գոտում»:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին