ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

14.09.2012

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը, ինչպես նաեւ՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» ՄՐՑՈՒՅԹԸ`հայագիտության եւ հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության եւ տեխնոլոգիայի բնագավառներում:

 

Մրցույթն անցկացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 45 օրացուցային օրվա ընթացքում (մինչեւ 2012 թ. հոկտեմբերի 29-ը):

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00 (հեռ.՝ 210-140 (115)):

 

Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ: