ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հանդիպում ԵՄ փորձագետների հետ

21.05.2019

Մայիսի 21-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդիպեց  ««Հորիզոն 2020» քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի գիտության և նորարարությունների գլխավոր տնօրինության կողմից ձևավորված փորձագիտական խմբի անդամների հետ: Խումբը Հայաստանում է գտնվում  «Հատուկ աջակցություն Հայաստանին» նախագծի իրականացման համար երկրի գիտության ոլորտին նվիրված  փորձագիտական զեկույց և հատուկ երաշխավորություններ ներկայացնելու նպատակով:

Կոմիտեի նախագահը փորձագետներին ներկայացրեց մեր հանրապետության գիտության ոլորտի հիմնական խնդիրները` Սպիտակի երկրաշարժի ու Ղարաբաղյան հակամարտության հետևանքով երկրի տնտեսության քայքայման  արդյունքում խիստ ցածր ֆինանսավորում, լավագույն կադրերի արտահոսք և այլն: Նա անդրադարձավ Գիտության կոմիտեի ստեղծմանն ու  գործառույթներին, կոմիտեի կողմից իրականացված բարեփոխումային ծրագրերին, միջազգային գիտական համագործակցության ուղղությամբ կատարած աշխատանքներին, ոլորտի ֆինանսավորման ձևերին, մրցույթներին ու գիտական փորձաքննության անցկացմանը և այլն: Նա նշեց, որ ներկայումս մշակվում է գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը, և այդ առումով ակնկալում է փորձագետների խորհրդատվությունը:

Օրվա ընթացքում փորձագիտական խումբը հանդիպեց նաև կենսաբանության, քիմիայի և հարակից ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև` երիտասարդ գիտնականների  հետ;