ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Մեր մասին » Կոմիտեի նախագահ » Ողջույնի խոսք

Հարգելի այցելու
Ողջունում եմ Ձեզ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ինտերնետային էջ այցելելու կապակցությամբ: Մեր կայքում ներկայացված է տեղեկատվություն Գիտության պետական կոմիտեի գործունեության, կառուցվածքի, գիտության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, միջազգային համագործակցության վերաբերյալ: Կայքում կարող եք ծանոթանալ քննարկման փուլում գտնվող, կոմիտեի կողմից մշակվող փաստաթղթերին և Ձեր դիտողություններով ու առաջարկություններով նպաստել դրանց կատարելագործմանը:
Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել կոմիտեի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք Ձեր շահագրգիռ մոտեցումը` դիտողությունների ու առաջարկությունների տեսքով:
Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն:

Գիտության պետական կոմիտեի նախագահ՝ Սամվել Հարությունյան