Գործունեություն    




 Ծրագրեր

 Մրցույթներ

 Սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ

 Հղումներ

 Կայքի քարտեզ

 Բաժանորդագրություն

     
 


 

 

 

 

 

 

 

 

 



Դուք
187541-րդ
այցելուն եք
Լրատվություն-->Հայտարարություններ


Հայտարարություն

 

«ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը» հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների “Содружество дебютов” միջազգային մրցույթ՝ դրամական պարգևատրմամբ:

Մրցույթն անցկացվելու է երեք հիմնական անվանակարգերով`

- Հումանիտար ու սոցիալական գիտություններ,

- Տեխնիկական  գիտություններ,

 - Բնական գիտություններ:

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: 1-ին փուլին կարող են մասնակցել ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում ներգրավված մինչև 35 տարեկան քաղաքացիները՝ մասնավորապես, ազգային մրցույթների դափնեկիրները կամ հաղթողները, կամ իրենց գործունեության ընթացքում պետական կրթաթոշակների ու դրամաշնորհների արժանացած անձինք:

Հայտերը պետք է ներկայացվեն ըստ հավելվածի, ռուսերենով, տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով:

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (հասցե՝  Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, մինչեւ 2010 թ. ապրիլի 15-ը:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 210 140+116 հեռախոսահամարով (Միջազգային համագործակցության եւ իրավական հարցերի բաժին):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

02.04.2010 թ.    

0028, ք. Երեւան, Օրբելի 22
Հեռախոս 210 140 /109/, ֆաքս 210 140 /104/
E mail: info@scs.am
© 2008-2010
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե