Գործունեություն    

Հայտարարություն

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է բոլոր գիտաշխատողներին եւ ասպիրանտներին բաժանորդագրվելու եւ անվճար օգտվելու կոմիտեում բացված գրադարանի տպագիր եւ էլեկտրոնային նյութերից, ինչպես նաեւ ինտերնետային կապից:

Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել բաժանորդագրության  թերթիկ եւ այն ուղարկել pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով:

Գրադարանը գտնվում է Գիտության պետական կոմիտեի շենքում (հասցե՝  Օրբելի եղբայրների 22, 706 սենյակ, հեռախոս՝ 210 140+108):

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ





 Ծրագրեր

 Մրցույթներ

 Սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ

 Հղումներ

 Կայքի քարտեզ

 Բաժանորդագրություն

     
 


 

 

 

 

 

 

 

 

 



Դուք
168931-րդ
այցելուն եք
Լրատվություն --> Հայտարարություններ    տարի

Հայտարարություն

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է բոլոր գիտաշխատողներին եւ ասպիրանտներին բաժանորդագրվելու եւ անվճար օգտվելու կոմիտեում բացված գրադարանի տպագիր եւ էլեկտրոնային նյութերից, ինչպես նաեւ ինտերնետային կապից:

Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել բաժանորդագրության  թերթիկ եւ այն ուղարկել pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով:

Գրադարանը գտնվում է Գիտության պետական կոմիտեի շենքում (հասցե՝  Օրբելի եղբայրների 22, 706 սենյակ, հեռախոս՝ 210 140+108):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

· · · ·
14.06.2010 թ.    

Սեմինար Գիտության պետական կոմիտեում 

 

Սույն թվականի հունիսի 11-ին  ժամը 16:00-ին Գիտության պետական կոմիտեի նիստերի դահլիճում տեղի կունենա սեմինար` «Մարդու գործունեության քանակական վերլուծությունը որպես ծրագրերի կառավարման գիտական հիմք» թեմայով:

 

Զեկուցող` Պավել Բարսեղյան

SYSTEMICPM LLC ( Dallas, USA). 

 

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

· · · ·
10.06.2010 թ.    

Հայտարարություն

 

«ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը» հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների “Содружество дебютов” միջազգային մրցույթ՝ դրամական պարգևատրմամբ:

Մրցույթն անցկացվելու է երեք հիմնական անվանակարգերով`

- Հումանիտար ու սոցիալական գիտություններ,

- Տեխնիկական  գիտություններ,

 - Բնական գիտություններ:

Մրցույթն անցկացվելու է 2 փուլով: 1-ին փուլին կարող են մասնակցել ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում ներգրավված մինչև 35 տարեկան քաղաքացիները՝ մասնավորապես, ազգային մրցույթների դափնեկիրները կամ հաղթողները, կամ իրենց գործունեության ընթացքում պետական կրթաթոշակների ու դրամաշնորհների արժանացած անձինք:

Հայտերը պետք է ներկայացվեն ըստ հավելվածի, ռուսերենով, տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով:

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում (հասցե՝  Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, մինչեւ 2010 թ. ապրիլի 15-ը:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 210 140+116 հեռախոսահամարով (Միջազգային համագործակցության եւ իրավական հարցերի բաժին):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

 

· · · ·
02.04.2010 թ.    

Ի գիտություն գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների

 

Մինչև ս. թ. ապրիլի 30-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե պետք է ներկայացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացված հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտության  2005-2009 թթ. ծրագրի ամփոփիչ հաշվետվությունն` էլեկտրոնային և տպագիր տարբերակներով:

 

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

· · · ·
18.03.2010 թ.    

Ի գիտություն գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների

 

ՀՀ գիտական կազմակերպության անձնագիրն  անհրաժեշտ է լրացնել եւ մինչեւ ս.թ. մարտի 31-ը ներկայացնել Գիտության պետական կոմիտե:

Անձնագրի լրացման հետ կապված հարցերի  համար կարող եք զանգահարել (010) 210-140 +122 հեռախոսահամարով:

 

 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

 

· · · ·
19.02.2010 թ.    

0028, ք. Երեւան, Օրբելի 22
Հեռախոս 210 140 /109/, ֆաքս 210 140 /104/
E mail: info@scs.am
© 2008-2010
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե