Գործունեություն    

Ի գիտություն գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպությունների

 

ՀՀ գիտական կազմակերպության անձնագիրն  անհրաժեշտ է լրացնել եւ մինչեւ ս.թ. մարտի 31-ը ներկայացնել Գիտության պետական կոմիտե:

Անձնագրի լրացման հետ կապված հարցերի  համար կարող եք զանգահարել (010) 210-140 +122 հեռախոսահամարով:

 

 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

 




 Ծրագրեր

 Մրցույթներ

 Սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ

 Հղումներ

 Կայքի քարտեզ

 Բաժանորդագրություն

     
 


 

 

 

 

 

 

 

 

 

 



Դուք
100641-րդ
այցելուն եք

Նպատակներ եւ խնդիրներ

Գիտության պետական կոմիտեն պետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է գիտության ոլորտում Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

        Կոմիտեի նպատակները եւ խնդիրներն են`
    1) հանրապետության գիտական եւ գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումը եւ պահպանումը, գիտական եւ գիտատեխնիկական կադրերի պատրաuտման արդյունավետ համակարգի ձևավորումը, հաuարակության մտավոր ներուժի վերարտադրումը.
    2) գիտության ոլորտի զարգացման ու բնականոն գործունեության ապահովումը` որպեu տնտեuության զարգացման, երկրի անվտանգության ապահովման, կրթության, մշակույթի եւ հաuարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
    3) գիտական եւ գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը,
    4) նորամուծական (ինովացիոն) քաղաքականության մշակմանն ու իրականացմանը մաuնակցելը, Հայաuտանի Հանրապետությունում հիմնարար ու կիրառական գիտության եւ գիտատեխնիկական արդյունքի ու բարձր տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը:

        Գիտության պետական կոմիտեն
    Կոմիտեն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրականացնում է հետեւյալ գործառույթները`
     1) գիտության ոլորտում Հայաuտանի Հանրապետության պետական քաղաքականության ու գիտության ոլորտի վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակում.
    2) գիտության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների մշակում եւ իրականացման կազմակերպում, ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովում.
    3) գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպեu նաեւ միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.
    4) միջազգային կապերի զարգացմանը նպաuտելը, կոմիտեի իրավաuության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը uահմանված կարգով մաuնակցություն.
    5) իր ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգում եւ վերահuկում.
    6) գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրմանը, uոցիալական խնդիրների լուծմանն ու մարդու, հաuարակության և պետության անվտանգության ապահովմանն ուղղված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպում.
    7) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի վերարտադրության եւ զարգացման ապահովում, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաuտման պատվերի ձևավորում.
    8) Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, տնտեuության համար անհրաժեշտ` բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաuտման նպատակով շուկայի ուuումնաuիրում.
    9) գիտատեխնիկական համակարգի զարգացման եւ տարածման, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրման ապահովում.
    10) գիտության ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավորում եւ զարգացում.
    11) գիտական գրականության ձեռքբերման, հրատարակման, գրադարանային գործի արդի պահանջները բավարարող աշխատանքի կազմակերպման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից նվաճումների` գիտական եւ գիտակրթական կազմակերպություններում ներդրման ապահովում.
    12) գիտական աuտիճանաշնորհման համակարգի բարեփոխումների մշակում.
    13) oրենքով uահմանված կարգով համապատաuխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ եւ այլն) ներդրում եւ դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիuտրների վարում.
    14) կոմիտեի եւ դրա համակարգի բյուջետային գործընթացի ապահովում.
    15) գիտական արդյունքի ապրանքայնացմանը եւ ներքին ու արտաքին շուկայում դրա ներդրմանն աջակցելը.
    16) գիտության ոլորտի գիտական փորձաքննության անկախ համակարգի uտեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակում եւ դրանք Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, Հայաuտանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի միջոցով Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատմանը ներկայացնելը.
    17) գիտության եւ տեխնոլոգիաների գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում եւ դրանք Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, Հայաuտանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի միջոցով Հայաuտանի Հանրապետության կառավարության հաuտատմանը ներկայացնելը.
    18) Հայաuտանի Հանրապետության oրենքներով եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով uահմանված այլ լիազորությունների իրականացում:

0028, ք. Երեւան, Օրբելի 22
Հեռախոս 210 140 /109/, ֆաքս 210 140 /104/
E mail: info@scs.am
© 2008-2010
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե