Գործունեություն    

Ի գիտություն գիտական եւ գիտատեխնիկական կազմակերպությունների

 

ՀՀ գիտական կազմակերպության անձնագիրն  անհրաժեշտ է լրացնել եւ մինչեւ ս.թ. մարտի 31-ը ներկայացնել Գիտության պետական կոմիտե:

Անձնագրի լրացման հետ կապված հարցերի  համար կարող եք զանգահարել (010) 210-140 +122 հեռախոսահամարով:

 

 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ

 




 Ծրագրեր

 Մրցույթներ

 Սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ

 Հղումներ

 Կայքի քարտեզ

 Բաժանորդագրություն

     
 


 

 

 

 

 

 

 

 

 

 



Դուք
101016-րդ
այցելուն եք

Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը

Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է հետեւյալ ձևերով.

ա) բազային ֆինանսավորում, որը հատկացվում է գիտական պետական կազմակերպություններում հիմնարար եւ կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական oբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման նպատակներով.

բ) նպատակային-ծրագրային ֆինանսավորում, որն իրականացվում է մրցութային հիմունքներով եւ ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը.

գ) պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում, որն ուղղված է գիտնականների եւ հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը:

0028, ք. Երեւան, Օրբելի 22
Հեռախոս 210 140 /109/, ֆաքս 210 140 /104/
E mail: info@scs.am
© 2008-2010
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե