Հայտարարություն
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է բոլոր գիտաշխատողներին եւ ասպիրանտներին բաժանորդագրվելու եւ անվճար օգտվելու կոմիտեում բացված գրադարանի տպագիր եւ էլեկտրոնային նյութերից, ինչպես նաեւ ինտերնետային կապից:
Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել բաժանորդագրության թերթիկ եւ այն ուղարկել pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով:
Գրադարանը գտնվում է Գիտության պետական կոմիտեի շենքում (հասցե՝ Օրբելի եղբայրների 22, 706 սենյակ, հեռախոս՝ 210 140+108):
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ
ՔԵՆԴԼ
Քննարկվեցին ՄԳՏԿ ներկայացվելիք գիտատեխնիկական նախագծերը
Օգոստոսի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) հետ համագործակցությունը համակարգող ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարեց ՄԳՏԿ գործունեությունը համակարգող հանձնաժողովի նախագահ Սամվել Հարությունյանը: