ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Արթուր Մովսիսյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

05.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի N 225-Ա/2 հրամանով սեպտեմբերի 4-ից ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արթուր Եղիշի Մովսիսյանը:

Մինչ այս Արթուր Մովսիսյանը զբաղեցրել է Գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:

Օգոստոսի 21-ին ուժի մեջ է մտել ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին։