|
|

Հարգելի այցելու, Ողջունում եմ Ձեզ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ինտերնետային էջ այցելելու կապակցությամբ: Մեր կայքում ներկայացված է տեղեկատվություն Գիտության պետական կոմիտեի գործունեության, կառուցվածքի, գիտության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, միջազգային համագործակցության վերաբերյալ: Կայքում կարող եք ծանոթանալ քննարկման փուլում գտնվող, կոմիտեի կողմից մշակվող փաստաթղթերին և Ձեր դիտողություններով ու առաջարկություններով նպաստել դրանց կատարելագործմանը:
Մեր նպատակն է կայքի միջոցով ապահովել կոմիտեի գործունեության թափանցիկությունը, հրապարակայնությունը և մատչելիությունը, ուստի կարևորում ենք Ձեր շահագրգիռ մոտեցումը` դիտողությունների ու առաջարկությունների տեսքով:
Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն:
Գիտության պետական
կոմիտեի նախագահ՝
Սամվել Հարությունյան
Լուրեր
09.03.2010թ. Միջազգային տնտեսական համաժողով` Մոսկվայում
Մարտի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը՝ որպես ՀՀ պատվիրակության անդամ, մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից-պետությունների «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում ՌԴ նախագահության տարում» խորագրով միջազգային տնտեսական համաժողովին: · · · ·
06.03.2010թ.
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ուղերձը` Մարտի 8-ի կապակցությամբ
Սիրելի կանայք,
Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի` Մարտի 8-ի առթիվ: Անփոխարինելի է ձեր դերն ինչպես հայ ընտանիքների ստեղծման և կայացման, այնպես էլ մեր երկրի գիտական և հասարակական ոլորտների զարգացման գործում:
Այս տոնը լավագույն հնարավորություն է տղամարդկանց համար` ձեզ առանձնակի ուշադրության արժանացնելու, գնահատանքի անկեղծ խոսքեր ուղղելու:
Թող ժպիտը շողա ձեր դեմքին:
Մաղթում եմ կանացի երջանկություն և սեր:
Ս. Հարությունյան
· · · ·
26.02.2010թ. 2009-ին մշակված կարեւոր իրավական ակտերի մասին
Փետրվարի 26-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ «Գիտության ոլորտի կարեւոր իրավական ակտերը» թեմայով: · · · ·
25.02.2010թ. Ի գիտություն
Փետրվարի 26-ին` ժամը 1200-ին, «Փաստարկ» ակումբում տեղի կունենա ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի մամուլի ասուլիսը՝ «Գիտության ոլորտի կարևոր իրավական ակտեր» թեմայով: · · · ·
|