ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

17.06.2013

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Ֆրանսիա) միջեւ 2009 թվականի հունվարի 20-ին կնքված «Գիտական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն եւ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (ԳՀԱԿ) հայտարարում են գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության ծրագրի բաց ՄՐՑՈՒՅԹ («ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ԳՀԱԿ - 2013») (ժամկետ՝ 17.09.2013):

 

Մրցույթին մասնակցելու հայտերը ներկայացվում են մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ` առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 13:00 եւ 14:00 - 17:00 կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե):

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ եւ խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության Միջազգային համագործակցության եւ իրավական հարցերի բաժնից՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00 (հեռ.` 21-01-40 (115)):

 

Մրցույթի հրավերի փաթեթը