ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Առաջիկա կոլոքվիումները՝ մարտի 16-ին, 17-ին և 30-ին

10.03.2022

Գիտության կոմիտեի աջակցությամբ կազմակերպվող կոլոքվիումները շարունակվում են:

 

Ֆիզիկական կոլոքվիումի առաջիկա հանդիպումը կկայանա մարտի 16-ին, ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: «Ֆոնոնները և քվազիմասնիկ-ֆոնոն փոխազդեցության առանձնահատկությունները ցածր չափայնությամբ համակարգերում և 2D բյուրեղներում» թեմայով հանդես կգա Արշակ Վարդանյանը:

 

Մարտի 17-ին, ժամը 15:00-ին Երևանի պետական համալսարանում կենսաբանական երրորդ կոլոքվիումը: Աննա Փոլադյանը կներկայացնի «Խմորման վերջնափուլերի կարգավորումը և դրա կիրառման հնարավորությունը օրգանական թափոնների մշակման, կենսազանգվածի կենսաէներգիայի ստացման գործում» թեման:

 

Մարտի 30-ին, ժամը 15-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում զեկույցով հանդես կգա Արմեն Ալլահվերդյանը: Թեման կհայտարարվի ավելի ուշ:

 

Հարցերի դեպքում կարելի է դիմել կոլոքվիումի հիմնական համակարգող Միքայել Խանբեկյանին (m.khanbekyan@ipr.am):