ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Համագործակցության առաջարկ՝ CNKI գիտակրթական հարթակի կողմից

11.01.2022

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինխուա համալսարանն առաջարկում է համագործակցություն իր կողմից թողարկված «China National Knowledge Infrastructure» (CNKI) գիտակրթական հարթակի և հայաստանյան պարբերականների միջև: Հայաստանյան պարբերականները, համապատասխան չափանիշները բավարարելու պարագայում, անվճար հիմունքով կընդգրկվեն CNKI հարթակում, ինչը կարող է նպաստել պարբերականների դիտողականության բարձրացմանը։

 

Առաջարկվում է նաև «National Passport to China Scientific Frontier» ծառայությունների փաթեթը, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներին վճարովի հիմունքներով օգտվել CNKI-ի ցանցում տեղադրված հոդվածներից, պարբերականներից, տարբեր հեղինակների աշխատություններից։

 

Ստորև ներկայացվում է տեղեկատվություն հարթակի և առաջարկվող փաթեթների մասին։

Առդիր 1

Առդիր 2

Առդիր 3