ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

11.09.2020

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական  գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով գիտական ստորաբաժանումների վերազինմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ: 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով (գրանցվելով https://grants.scs.am/ հասցեում)` մինչ 2020 թ. հոկտեմբերի 23-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Պահանջվող փաստաթղթերը Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում՝ աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.՝ 21-01-40 (118):

 

Մրցույթի հրավերի փաթեթը