ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Invest your talent in Italy»․ կրթաթոշակային ծրագիր ուսանողների համար

12.02.2024

2024-2025 թթ. ակադեմիական տարվա համար մեկնարկել է «Invest your talent in Italy» կրթաթոշակային ծրագրի գրանցման փուլը:

Ծրագիրը ճարտարագիտության, բարձրագույն տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետների ուսանողներին Իտալիայում ուսումը շարունակելու հնարավորություն է ընձեռում: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար:

Գրանցումների վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 1-ն է:

Ծրագիրն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության կողմից՝ Իտալիայի առևտրական գործակալության և ակադեմիական առաջխաղացման ու ուսումնական կողմնորոշման կենտրոնի «UNI-ITALIA» հետ համագործակցությամբ:

Այլ մանրամասներ՝ այստեղ